Վաղվանից սկսվում է հակաահաբեկչական հատուկ գործողության ժամանակ վնասված շենքի ստուգումը
Վաղվանից սկսվում է հակաահաբեկչական հատուկ գործողության ժամանակ վնասված շենքի ստուգումը

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այցելել է Գաբրիել Սալոսի փողոցում գտնվող շենք, որտեղ օրեր առաջ անց է կացվել հատուկ գործողություն:

Կալաձեի խոսքերով հետաքննչական ծառայությունը այսօր ավարտել է աշխատանքը, որից հետո վնասված բնակարաններ են մտել մաքրման ծառայությունները:

Կալաձեի խոսքերով վաղը նշված շենքը ստուգելու են քաղաքապետարանի լաբորատորիայի աշխատակիցները, թե որքանով է անվտանգ շենք թողել բնակիչներին:

Թբիլիսիի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Իսանի շրջանի գամգեբելի Կախա Լուբուչիձեին, ինչպես նաև դիմել է տուժած բնակիչներին և խոստացել, որ նրանց հիմնախնդիրները կլուծվեն կարճ ժամկետում: