Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի բրյուսելյան այցը սկսվել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմամբ:
Վրաստանի վարչապետի մամլո ծառայության լրատվությամբ հանդիպմանը ընդգծվել է եվրոպական ընտանիքին ինտեգրվելու ճանապարհին Վրաստանի գրանցած առաջընթացը և Վրաստան-ԵՄ երկկողմ հարաբերություններում գոյություն ունեցող դրական դինամիկան:
Դոնալդ Տուսկը նշել է, որ Վրաստանը Եվրամիության հուսալի գործընկերն է:
Հանդիպմանը զրուցել են նաև «Արևելյան համագործակցություն» գագաթնաժողովի ձևաչափի շուրջ: Տուսկը շեշտել է Վրաստանի դերը «Արևելյան համագործակցության» ծրագրի զարգացման գործում:
Վրաստանի վարչապետը նշել է, որ երկիրը ընթանում է դեպի եվրոպական ընտանիք և այն ռազմավարական պլանը, որը գրված է 2017-2020 թթ. համար կատարվելու է առավելագույնս կարճ ժամկետում:
Հանդիպմանը կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր և ընդգծել են վերչերս մեկնարկած Վրաստան-ԵՄ անվտանգության հարցերով բանակցությունները:
Կվիրիկաշվիլին և Տուսկը քննարկել են նաև Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակը:
Եվրամիության խորհրդի նախագահը դրական է գնահատել Վրաստանի իշխանությունների քաղաքականությունը կապված հակամարտության խաղաղ կարգավորմանը և ընդգծել է այդ գործընթացում Եվրամիության ներգրավածության նշանակությունը:
Դոնալդ Տուսկը հանդիպման ավարտին շնորհավորել է վարչապետին տեղական ինքնակառավարման ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:
Հեղինակ -
Edgar Barsegyan