Տուժած քաղաքացիներին վերադարձվելու է անորեն ճանապարհով առգրավված սեփականությունը
Տուժած քաղաքացիներին վերադարձվելու է անորեն ճանապարհով առգրավված սեփականությունը

Վրաստանի գլխավոր դատախազության, դատավարության ընթացքում իրականացրած հանցանքի հետաքննության դեպարտամենտի միջնորդությամբ, 2018 թ. փետրվարի 21-ին, Թբիլիսիի բողոքարկիչ դատարանը դատապարտյալ Բախվա Ստուրուայի նկատմամբ, որին Վրաստանի խորհրդարանը շնորհել է քաղբանտարկյալի կարգավիճակ, կայացրել է արդարացնող վճիռ: Այս մասին ասված է Վրաստանի գլխավոր դատախազության հայտարարության մեջ:

«Վրաստանի դատախազությունը քաղբանտարկյալի դիմումի հիման վրա նշված գործով անց է կացրել կրկնակի և օբյեկտիվ հետաքննություն, որի ընթացքում ձեռք են բերվել նոր ապացույցներ և հաստատվել է Բախվա Ստուրուայի անմեղությունը և նրա նկատմամբ քաղաքական հետապնդման փաստը: Կոնկրետ, 2011 թ. մայիսի 21-ին, այն ժամանակվա իշխանությունների դեմ բողոքի ակցիայի մասնակցելու նպատակով, Ստուրուան ընկերների հետ միասին մեքենայով երթևեկում էր մետրոկայան «Հավլաբարի» տարածքում: Այդ ժամանակ նրանց կանգնեցրել են ՆԳՆ-ի Դիդուբե-Չուղուրեջի ոստիկանության աշխատակիցները և ձեռբակալել նրան այն պատճառով, որ վեռջինս ընդիմադիր տրամադրված քաղաքական շարժման անդամ էր: Ձերբակալելու ժամանակ նրա գրպան են դրել թմրանյութ:

2011 թ. դեկտեմբերի 1-ին, Բախվա Ստուրուային թմրանյութերի անօրեն պահում-պահպանման մեղադրանքով դատապարտել են 8 տարի 6 ամիս ազատազրկման: Նրան բանտից ազատել են 2013 թվականի հունվարին, այն բանից հետո ինչ խորհրդարանը Բախվա Ստուրուային շնորհեց քաղբանտարկյալի կարգավիճակ:

Թբիլիսիի բողոքարկիչ դատարանը նախատեսեց դատախազության կողմից ներկայացրած նոր փաստարկները և Բախվա Ստուրուային ճանաչեց անմեղ»,-ասված է հայտարարության մեջ:

Բացի այդ, նրան են վերադարձվելու այն ժամանակ անօրեն ճանապարհով առգրավված երկու ավտոմեքենաները: