Տրապիզոնում Վրաստանի հյուպատոսությունում Իլիա Երկրորդի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում գրառումներ են կատարել քաղաքապետը, Թուրք-վրացական գործարար խորհրդի նախագահը և այլ հյուրեր

16:44, 21.03.2026

2026 թվականի մարտի 19-ին, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի մահվան կապակցությամբ, Տրապիզոնում Վրաստանի գլխավոր հյուպատոսություն են այցելել Տրապիզոնի քաղաքապետ Ահմեթ Մեթին Գենչը, Սև ծովի տեխնիկական համալսարանի ռեկտոր Համդուլլահ Չուվալջին, Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Էրկուտ Չելեբին և Թուրք-վրացական գործարար խորհրդի նախագահ Օսման Չալիշքան Մժավանաձեն։

Հյուրերը գրառումներ են կատարել սգո մատյանում և ցավակցություն հայտնել վրաց ժողովրդին։

Տեղեկացնենք, որ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդին կհուղարկավորեն կիրակի օրը՝ մարտի 22-ին, Սիոնի հայրապետական տաճարում։ Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը վախճանվել է մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում։

Նմանատիպ