Տոկիոյում կհանդիպեն Ճապոնիայի, Չինաստանի և Հարավային Կորեայի արտգործնախարարները

13:20, 22.03.2025

Տոկիոյում կայացել է Ճապոնիայի, Չինաստանի և Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ արտգործնախարարները քննարկել են համագործակցությանն առևտրի, տարածաշրջանային անվտանգության և այլ հարցեր։

«Միջազգային իրավիճակի վատթարացման պայմաններում, ես կարծում եմ, որ մենք իսկապես կարող ենք պատմության շրջադարձային կետում լինել», – ասել է Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայան Չինաստանի արտգործնախարար Վան Յիի և Հարավային Կորեայի արտգործնախարար Չո Թաե-Յուլի հետ հանդիպումից առաջ:

Չինաստանի արտգործնախարարը նշել է, որ Արևելյան Ասիայում համագործակցության ամրապնդումը թույլ կտա երեք երկրներին համատեղ դիմակայել ռիսկերին և նպաստել իրենց ժողովուրդների միջև փոխըմբռնմանը։

Հարավային Կորեայի արտգործնախարարն ընդգծել է, որ իրենց եռակողմ համագործակցությունը կարող է հուսադրող ուղերձ հղել աշխարհին։ Դիվանագետները հույս ունեն, որ գագաթնաժողովը կկարողանան անցկացնել մինչև 2025 թվականի վերջ։

Նմանատիպ