Եվրամիության խորհուրդը Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոիվո Կլաարի մանդատը երկարաձգել է մեկ տարով: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Եվրամիության խորհրդի կայքէջում:
Հայտարարության մեջ նշված է, որ Տոիվո Կլաարը Եվրամիության հատուկ ներկայացուցչի գործառույթները կկատարի մինչև 2021 թվականի փետրվարի 28-ը:
Տոիվո Կլաարը Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնին առաջին անգամ նշանակվել էր 2017 թվականի նոյեմբերին: