Չեմ կարծում, որ Վաժա Գափրինդաշվիլուն երկար պահելը որևէ մեկի շահերում է. Տոիվո Կլաար

Ժնևյան բանակցությունների համանախագահ, Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոիվո Կլաարի խոսքով, նա հույս է հայտնում, որ վրաց բժիշկ Վաժա Գափրինդաշվիլուն առաջիկայում ազատ կարձակեն:

«Չեմ կարծում, որ Վաժա Գափրինդաշվիլուն երկար պահելը որևէ մեկի շահերում է»,- հայտարարել է Կլաարը:

Եվրամիության հատուկ ներկայացուցիչը հաստատել է, որ ձերբակալված բժիշկի հարցը երեկ քննարկվել է Ցխինվալիում անցկացված հանդիպումներին:

Վրաստանի քաղաքացի, Թբիլիսիում բնակվող բժշկ Վաժա Գափրինդաշվիլուն օկուպացված Օրճոսանի մերձակայքում ձերբակալել էին նոյեմբերի 9-ին: