Տոիվո Կլաարը հայտարարում է, որ Էնգուրիի կամրջի սահմանափակումները հաջորդ շաբաթ լինելու է Ժնևի բանակցությունների հերթական փուլի կարևոր թեմա
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամների հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոիվո Կլաարը հայտարարում է, որ Էնգուրիի կամրջում սահմանափակումների պատճառով մտահոգված է:
«Խորապես մտահոգված եմ Աբխազիայի վարչական սահմանային գոտում անցակետերը սահմանափակելու պատճառով, որը ստեղծում է լրացուցիչ բարդություններ կոնֆլիկտից տուժած բնակչության համար: Սահմանափակումները պետք է հանվեն, որպեսզի խուսափենք մարդասիրական ճգնաժամից: Սա կլինի հաջորդ շաբաթ Ժնևի միջազգային բանակցությունների ընթացքում քննարկման գլխավոր թեման»,- գրում է Տոիվո Կլաարը «թվիթերում»:
Աբխազիայի դե ֆակտո իշխանությունը Էնգուրիի կամրջում միակողմանի փակել է տեղաշարժը: Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունում հայտարարում են, որ Աբխազիայի օկուպացնող ռեժիմի կողմից Էնգուրիի կամրջի մասամբ փակումը քննարկվում է, որպես բնակչության ազատ տեղաշարժի իրավունքի անօրեն խախտում: