Տոչինոշինին փոխանցվել է Ճապոնիայի կայսեր գավաթը (տեսանյութ)

Հանդիսատեսի ծափահարությունների ֆոնին, Լևան Գորգաձե-Տոչինոշինին փոխանցվել է Ճապոնիայի կայսեր գավաթը:

Տոչինոշինը առաջին վրացի և երրորդ եվրոպացին է, որը դարձել է Ճապոնիայի ազգային սպորտի, Սումոյի կայսեր գավաթակիրը: Նշենք, որ Լևան Գորգաձեն տիտղոսը նվաճել է ժամանակից շուտ հավաքելով բավական միավորներ:

Այսօր վրաց սումոիստը անց է կացրել իր վերջին հանդիպումը և նույնպես ավարտել է հաղթանակով:

Հանդիպման ավարտից հետո կայացել է պարգևատրման արարողությունը: