Տոչինոշինը կրկին հաղթել է (տեսանյութ)

Մարտի 24-ին ճապոնացի Չիոմարու Յորիկիրիին պարտության մատնելուց հետո, այսօր վրաց սումոիստ Լևան Գորգաձեն կրկին հաղթել է: Այս անգամ նրա մրցակիցն էր Իչինոջոն: Այս հաղթանակով նա պահպանել է դրական բալանսը:

Դիմակայությունը ընթացել է լարված պայքարում և շարունակվել գրեթե կես րոպե: Տոչինոշինը հանդիպման ընթացքում կարող էր պարտվել, սակայն նրան հաջողվել է դուրս գալ բարդ իրավիճակից և գրանցել հերթական հաղթանակը:

Այս պայքարով վրաց սումոիստը ավարտել է ելույթը «Հարու Բաշո» մրցաշարում: Նա գրանցել է 10 հաղթանակ և 5 պարտություն, որը դրական արդյունք է: