Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, համավարակաբանական իրավիճակի նախատեսմամբ, տնտեսության բացման շուրջ պետք է դատենք փուլ առ փուլ, որպեսզի ռիսկի տակ չդնենք համավարակի կառավարման տեսանկյունից գրանցած ձեռքբերումները:
«Եթե նման միտումը պահպանենք հաջորդ մեկ շաբաթվա ընթացքում, ճիշտ ինչպես արեցինք ամռանը, աստիճանաբար բացումը կսկսենք մի փոքր շուտ: Սա առաջին հերթին վերաբերում է Թբիլիսիին, Քութայիսիին և Ռուսթավիին: Առաջին հերթին վերաբերում է ուսումնական հաստատություններին, որ երեխաներին հնարավորություն տանք ուսումը շարունակել դասասենյակներում: Իհարկե, դա ուղեկցվում է քաղաքային տրանսպորտի գործարկումով: Մենք պետք է դա քննարկենք քայլ առ քայլ, որպեսզի չվտանգենք համավարակային կառավարման ձեռքբերումը, որն այսօր փաստորեն ունենք վերջին երկու ամիսների համատեղ աշխատանքի արդյունքում:
Ամենակարևորը, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք այս ձեռքբերումը, քանի դեռ չենք սկսել զբոսաշրջության բացումը: Ինչպես գիտեք, փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլիի գլխավորած տնտեսական թիմը, մի քանի օր է, ինչ հանդիպում է տարբեր ոլորտների և բիզնեսի ներկայացուցիչների հետ: Այս հանդիպումների հիմնական նպատակն է տնտեսության բացումը դարձնել կայուն, ողջամիտ և անվտանգ: Բոլորս պետք է հասկանանք, որ ամեն օր 2000, 3000, 4000, 5000 վարակման դեպքում նորմալ տնտեսական կյանքի մասին խոսք լինել չի կարող: Այդ պատճառով մենք բոլորս պետք է ավելի պատասխանատու ու խոհեմ քայլեր ձեռնարկենք, սակայն զգույշ», – հայտարարել է Գախարիան: