Տինի Կոքսի վրա հարձակմամբ, Միխեիլ Սաակաշվիլին հարձակվում է միջազգային ինստիտուտների վրա. Ֆրանսիացի պատգամավոր՝ Քերոլ Բյուրոբոնար
Տինի Կոքսի վրա հարձակմամբ, Միխեիլ Սաակաշվիլին հարձակվում է միջազգային ինստիտուտների վրա. Ֆրանսիացի պատգամավոր՝ Քերոլ Բյուրոբոնար

Ֆրանսիայի օրենսդիր մարմնի անդամ, Քերոլ Բյուրոբոնարը, արձագանքել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար, Տինի Քոքսին Ռուսաստանի գործակալ անվանելուն:

«Միխեիլ Սաակաշվիլին լրջորեն խարխլում է Վրաստանում օրենսդրական ընտրությունների երկրորդ փուլի համար անհրաժեշտ հանգիստ մթնոլորտը: Հարձակվելով Տինի Կոքսի վրա, Միխեիլ Սաակաշվիլին հարձակվում է միջազգային այնպիսի հաստատությունների վրա, ինչպիսիք են՝ (ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանային վեհաժողովը, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը)»,- գրում է ֆրանսիացի պատգամավորը:

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր հանձնաժողովի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հոլանդացի պատգամավորին, որը Վրաստանում ընտրություններին ղեկավարում էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, անվանել է՝ «Էֆ Էս Բեի» գործակալ:

Եվրախորհրդի խորհրդարանական պատվիրակության ղեկավար, պատգամավոր Տինի Կոքսը դիտորդական առաքելություն էր իրականացնում Վրաստանում հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրություններին:

Պատվիրակության ղեկավարի գնահատմամբ, «Պետք է շնորհավորել, որ ընտրություններն անցել են խաղաղ, ինչը միշտ չէ, որ տեղի է ունենում»:

Միևնույն ժամանակ, նա ասել էր, որ քվեարկության և հաջորդ օրը ցույցերը հասուն չեն ժողովրդավարության համար և նշան չեն, որ հարգում ես ընտրողների որոշումը: