Թուշեթիում հրդեհը մարվել է
Թուշեթիի Ծովաթիի կիրճի ալպյան գոտում բռնկված հրդեհը մարվել է։ Այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Հրդեհը բռնկվել է Թուշեթիում երեկ։
Հրդեհի մարման գործընթացին մասնակցել է սահմանային ոստիկանության ուղղաթիռը, որը մի քանի փուլով հրշեջներին տեղափոխել է հրդեհի վայր։