Թուրքմենստանի նախագահը հուլիսի 16-ին կայցելի Վրաստան

18:25, 15.07.2026

Հուլիսի 16-ին Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը պաշտոնական այցով կժամանի Վրաստան: Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Թուրքմենստանի նախագահի պաշտոնական դիմավորման արարողությունը տեղի կունենա նախագահական պալատում ժամը 11:30-ին։

Այցի շրջանակներում նախատեսված է Թուրքմենստանի նախագահի հանդիպումը Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի հետ նախագահական պալատում։

Նախագահական աշխատակազմի հաղորդմամբ, առաջնորդները կքննարկեն երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները և տարածաշրջանային օրակարգը։

Նմանատիպ