Թուրքիայում զինված հարձակման արդյունքում սպանվել է Վրաստանի քաղաքացի
Թուրքիայում զինված հարձակման արդյունքում սպանվել է Վրաստանի քաղաքացի մի կին, իսկ նրա հետ բնակվող Պակիստանի քաղաքացին վիրավորվել է: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, հարձակվողները ներխուժել են նրանց բնակարան և սառը զենքով բազմաթիվ վնասվածքներ հասցրել նրանց: Կինը տեղում մահացել է, իսկ պակիստանցին տեղափոխվել է հիվանդանոց: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, աղմուկի պատճառով հարևանները զանգահարել են ոստիկանություն և շտապօգնություն: Հարձակվողներին հաջողվել է լքել տարածքը:
Առգրավվել է հարձակման զենքը ՝ դանակը, որը հանցագործները նետել են հարակից տարածքում: Հանցագործության դրդապատճառն անհայտ է: