Թուրքիայում, Վրաստանի սահմանից 30 կիլոմետր հեռավորության վրա տեղի է ունեցել երկրաշարժ:
Էպիկենտրոնը գրանցվել է Գոնուլալան բնակավայրում, վեց կիլոմետր խորության վրա:
Թբիլիսիի ժամանակով 09:39-ին գրանցված ցնցումների ուժգնությունը, նախնական տեղեկությամբ, կազմել է 3.3 մագնիտուդ:
Ավերածության կամ որևէ վնասի մասին դեռևս տեղեկություն չի տարածվում: