Թուրքիայում Վրաստանի դեսպանատան փոխանցմամբ, Թուրքիա բուժվելու նպատակով մեկնողների համար մայիսի 20-ից վերանում են սահմանափակումները
Թուրքիայում Վրաստանի դեսպանատան փոխանցմամբ, Թուրքիա բուժվելու նպատակով մեկնողների համար մայիսի 20-ից վերանում են սահմանափակումները

Թուրքիա բուժվելու նպատակով մեկնողների համար մայիսի 20-ից վերանում են սահմանափակումները:

Այս մասին սոցիալական իր էջում գրում է Թուրքիայում Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջղավան:

«Թուրքիայի առողջապահության նախարարության որոշմամբ, մայիսի 20-ից բուժման նպատակով երկիր մուտք գործած անձանց համար չի գործի համաճարակով պայմանավորված սահամանափակումները, որը վերաբերում է 31 պետությանը, այդ թվում՝ Վրաստանի քաղաքացիներին:

Թուրքիայի առողջապահության նախարարությունը մշակել է համապատասխան կանոններ՝ երկիր մուտք գործելու, հիվանդանոցում ընդունվելու, բուժում ստանալու և ինքնամեկուսացման ապահովման համար: Բացի այդ, Թուրքիայի առողջապահության գերատեսչությունը կսահմանի կանոններին բուժում ստացողին ուղեկցող անձանց նկատմամբ», – նշված է Գիորգի Ջանջղավայի ֆեյսբուքյան գրառման մեջ:

 

Հեղինակ՝    Անժելլա Սարոյան