Օշկիի Հովհաննես Մկրտչի տաճարում ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր Գիորգի Դվալաշվիլու տեղեկությամբ, որը մի քանի օր առաջ գտնվում էր Թուրքիայում, տաճարը շրջափակված է մետաղյա ցանկապատով: Ներքին տարածքում սահմանափակված է այցելուների տեղաշարժը, իսկ Օշկիի ճեմարանում և գրադարանում զբոսաշրջիկների մուտքը թույլատրելի է:
Օշկիի գմբեթի ամրակայման աշխատանքներն իրականացվում են Վրաստանի և Թուրքիայի կառավարությունների միջև 2017 թվականի մայիսի 23-ին ստորագրված փաստաթղթի հիման վրա:

