Թուրքիայում վաղաժամկետ նախագահական և խորհրդարանային ընտրությունները կայանալու են հունիսի 24-ին
Թուրքիայում վաղաժամկետ նախագահական և խորհրդարանային ընտրությունները կայանալու են հունիսի 24-ին

Թուրքիայում վաղաժամկետ նախագահական և խորհրդարանային ընտրությունները կայանալու են հունիսի 24-ին:

Anadolu-ի լրատվությամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայփ Էրդողանը: Վաղաժամկետ ընտրությունների անցկացման նախաձեռնությամբ ապրիլի 17-ին հանդես է եկել «ազգային շարժում» կուսակցությունը:

Ընդիմադիր կուսակցության լիդեր Դեվլեթ Բահչելին ընտրությունների անցկացումը պահանջում էր օգոստոսի 26-ին: Ի պատասխան այս պահանջին, ապրիլի 17-ին Էրդողանը հայտարարել էր, որ հանդիպելու է Բահչելին և քննարկելու այս հարցը: 2017 թ. հանրաքվեի համաձայն, Թուրքիան խորհրդարանական կառավարման մոդելից անցել է նախագահական մոդելին:

Թուրքիայում խորհրդարանական և նախագահական ընտրությունները ծրագրված էր անց կացնել 2019 թվականի նոյեմբերին: