Թուրքիայում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է հինգ զինվորական
Թուրքիայում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է հինգ զինվոր։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է տարածել այս մասին։
Ինչպես նշվում է գործակալության հայտարարության մեջ, միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի կենտրոնական մասում՝ Էսկիշեհիր նահանգում։
Ըստ նրանց՝ AS-532 ուղղաթիռը ուսումնական թռիչք էր կատարում։ Ուղղաթիռի վթարի պատճառը դեռևս անհայտ է։ Հետաքննությունը շարունակվում է։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 12-ին, Թուրքիայի արևելյան մասում՝ Մալաթիայի շրջանում, ռազմական ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել էր չորս զինվոր։