Թուրքիայում թմրանյութերի գործով ձերբակալվել է 17 արտիստ, երգիչ և գործարար
Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից մաքսանենգության, թմրանյութերի և տնտեսական հանցագործությունների վերաբերյալ հետաքննության շրջանակներում թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 17 անձի։
Դատախազության հայտարարության համաձայն՝ ձերբակալման օրդերներ են տրվել ընդհանուր առմամբ 25 անձի նկատմամբ։
«Գործում առկա ապացույցների հիման վրա՝ այսօր իրականացված ձերբակալությունների և խուզարկությունների արդյունքում ձերբակալվել են 25 կասկածյալներից 17-ը։ Խուզարկությունների ընթացքում առգրավվել է ընդհանուր առմամբ 52,46 գրամ մարիխուանա։ Շարունակվում են ութ կասկածյալի ձերբակալման գործողությունները», – ասվում է Ստամբուլի գլխավոր դատախազության հայտարարության մեջ։
Habertürk TV-ի փոխանցմամբ՝ կասկածյալների թվում են Թուրքիայում հայտնի արտիստներ։ Մասնավորապես, «Դուման» ռոք խմբի վոկալիստ Քաան Տանգո-ի մոտ հայտնաբերվել է 17 գրամ մարիխուանա, ինչպես նաև երգիչ Մուրատ Դահլքիլիչի և հայտնի դերասան Իսմայիլ Հաջիօղլուի մոտ, որոնցից առգրավվել է 33 գրամ թմրանյութ։
Ձերբակալվածների ցուցակում կան նաև տեղացի ձեռնարկատերեր։ Նրանց թվում են մանրածախ առևտրի, լոգիստիկայի և ծառայությունների ոլորտներում գործող ընկերությունների ղեկավարները կամ գործընկերները։