Թուրքիայում տեղի է ունեցել 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

09:39, 11.01.2021

Թուրքիայում տեղի է ունեցել երկրաշարժ: Ինչպես տեղական լրատվամիջոցները գրում են երկրի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալների հիման վրա, ցնցումների ուժգնությունը կազմել է 4,5 բալ:

Հայտնում են, որ էպիկենտրոնը գտնվում է Անկարայում, Կալեչիքի շրջանում:

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 22:53-ին ՝ 12 կիլոմետր խորության վրա:

Ցնցումները զգացվել են ամբողջ քաղաքում: Զոհերի կամ ավերածությունների մասին չի հաղորդվում:

Նմանատիպ