Թուրքիայում ռուս պատգամավորը պատռել է Ուկրաինայի դրոշը, ինչը հանգեցրել է ռուս և ուկրաինացի պատգամավորների ֆիզիկական բախման
Թուրքիայում ռուս պատգամավորը պատռել է Ուկրաինայի դրոշը, ինչը հանգեցրել է ռուս և ուկրաինացի պատգամավորների ֆիզիկական բախման

Թուրքիայում Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ ֆիզիկական բախում է տեղի ունեցել ռուս եւ ուկրաինացի պատգամավորների միջեւ։

Ինչպես երեւում է սոցցանցում տարածված տեսանյութում, ֆիզիկական առերեսումը սկսվել է այն բանից հետո, երբ ռուս պատգամավոր Վալերի Ստավիցկին պատռել է Ուկրաինայի դրոշը։ Դրա պատճառով նրան բախվել է ուկրաինացի պատգամավոր Ալեքսանդր Մարիկովսկին։

Նիստերի դահլիճում շարունակվել է ուկրաինացի և ռուս պատգամավորների ֆիզիկական առերեսումը։

Անկարայում ընթանում է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստը։