Թուրքիայում, ռեստորանում զինված անձը կրակ է բացել՝ սպանելով չորս և վիրավորելով ութ մարդու
Թուրքիայում, ռեստորանում զինված անձը կրակ է բացել՝ սպանելով չորս և վիրավորելով ութ մարդու

Թուրքիայում զինված անձը կրակ է բացել ռեստորանում և շրջակա տարածքում՝ սպանելով չորս մարդու և վիրավորելով ութին, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։

Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի հարավային Մերսին նահանգի Տարսուս քաղաքում։ Ըստ տեղեկությունների՝ կրակոցները սկսվել են ռեստորաններից մեկում, որից հետո կասկածյալը մեքենայով փախել է։

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ ռեստորանում սպանվել է երկու մարդ, ենթադրաբար՝ հաստատության սեփականատերը և աշխատակիցներից մեկը։ Ավելի ուշ հարձակվողը շարունակել է կրակել այլ վայրերում՝ սպանելով ևս երկու մարդու։

Ոստիկանությունը լայնածավալ գործողություն է սկսել կասկածյալին ձերբակալելու համար, որին մասնակցում է նաև ուղղաթիռ։

Հարձակվողի ինքնությունը և հարձակման դրդապատճառը ներկայումս անհայտ են։