Թուրքիայում ռազմական ինքնաթիռի կործանման արդյունքում համացել է երկու մարդ
Թուրքիայում ռազմական ինքնաթիռի կործանման արդյունքում համացել է երկու մարդ:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի լրատվությամբ, դեպքը տեղի է ունեցել Իզմիրի շրջանում:
Ռազմական ինքնաթիռը, որը իրականացնում էր ուսումնական թռիչք, կործանվել է թռիչքից մի քանի րոպե անց: Աղետի արդյունքում երկու օդաչուները զոհվել են:
Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Ջիգլի ռազմակայանից երեք կմ. հեռավորության վրա:
Նշվում է, որ ուսումնական թռիչքի համար օգտագործվել է SF-260D ռազմական ինքնաթիռ:
Դեռևս անհայտ է կործանման պատճառը:
Հեղինակ -
Edgar Barsegyan