Թուրքիայում պողպատի և երկաթի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք մարդ զոհվել է, 10-ը՝ անհետ կորած է համարվում
Թուրքիայում պողպատի և երկաթի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել, որոնցից երեքը ծանր վիճակում են։ Տասը մարդ անհետ կորած է համարվում։
Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Իզմիրի նահանգապետարանին։
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիրի Ալիագա շրջանում։
Որոնողական-փրկարարական գործողությունները դեռևս շարունակվում են, և տասը մարդ կարող է մնալ փլատակների տակ։