Դոնալդ Թրամփ. Արդյո՞ք որևէ մեկը իսկապես հավատում է, որ այս «ընտրությունները» արդար էին
President Donald Trump speaks in the East Room of the White House, Thursday, July 16, 2026, in Washington. (Saul Loeb/Pool via AP)
Արդյո՞ք որևէ մեկը իսկապես հավատում է, որ այս «ընտրությունները» արդար էին։ Ինչպե՞ս կարող են հարցումները այդքան սխալ լինել։ Վաղաժամկետ քվեարկության ժամանակ որոշ «անճշտություններ» այնքան մեծ էին, որ անհնար էր հաղթել։ Կարևոր չէ, թե քանի մարդ է քվեարկել,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփը սոցիալական ցանցերում գրառման մեջ գրել է, որ միջանկյալ ընտրություններում քվեարկության մեքենաներն ավելի կարևոր էին, քան ընտրելու իրավունք ունեցողները։
«Խոսքը քվեարկության մեքենաների մասին է, որոնք ավելի կարևոր են, քան ընտրողները», – գրում է Դոնալդ Թրամփը։
Հիշեցնենք, որ միջանկյալ ընտրությունները ԱՄՆ-ում տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին։ Հանրապետականները զիջել են իրենց մեծամասնությունը և՛ Սենատում, և՛ Ներկայացուցիչների պալատում։