Թուրքիայում օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը նախատեսվում է քննարկել մոտ օրերս
Թուրքիան նախատեսում է օրենք ընդունել օտարերկրյա գործակալների մասին։ Այս մասին գրում է «Bloomberg»-ը։ Օրինագիծը, որը նախատեսվում է խորհրդարանում քննարկել առաջիկա օրերին, նպատակ ունի կանխել նրանց գործողությունները, ովքեր օտար երկրի կամ կազմակերպության ազդեցության տակ գործում են պետության անվտանգության կամ ներքին կամ արտաքին քաղաքական շահերի դեմ։
«Դա նման է Վրաստանում ընդունված օտարերկրյա գործակալների մասին օրենքին, որն առաջացրել է արևմտյան գործընկերների խիստ քննադատությունը և զանգվածային բողոքի ցույցեր»,- գրում է «Bloomberg»-ը։
Ինչպես գրում է «Bloomberg»-ը, Թուրքիայում մտահոգություն են հայտնում օրինագծում անորոշ գրառումների և լայն մեկնաբանության հնարավորության պատճառով։ Նրանց կարծիքով՝ իշխանությունը կկարողանա օգտագործել օրենքը՝ ճնշելու ցանկացած քննադատական կարծիք։
Բացի այդ, Թուրքիայում պատրաստված օրինագծի համաձայն, օրենքը խախտողները կարող են դատապարտվել մինչև յոթ տարվա ազատազրկման։
Օրինագծի դեմ հայտարարություն են տարածել նաև տասնյակ լրատվամիջոցներ, որոնք կոչ են անում հետ կանչել օրենքի նախագիծը։