Թուրքիայում, Մանիսա նահանգում զբոսաշրջային ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 27-ը՝ վիրավորվել

18:44, 11.10.2026

Թուրքիայի արևմտյան Մանիսա նահանգում զբոսաշրջային ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 27-ը՝ վիրավորվել։

Այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները։

Մանիսայի նահանգապետարանի տվյալներով՝ վթարի մասին ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 11:11-ին։

Ավտոբուսը Բուրսայից Իզմիրի ուղղությամբ էր ընթանում՝ նպատակ ունենալով հասնել Դենիզլի նահանգում գտնվող Փամուքքալե։

Ավտոբուսում 34 ուղևոր է եղել։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։

Դեպքի վայրում աշխատել են փրկարարական խմբեր, և ընթանում է վթարի պատճառների հետաքննություն։

Նմանատիպ