Թուրքիայում քվեարկություն է կայացել Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահի թեկնածուի ընտրության համար
Թուրքիայում քվեարկություն է կայացել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահի թեկնածուի ընտրության համար։
Մինչ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը նա համարվում էր ընդդիմադիր կուսակցության թեկնածուն 2028 թվականի նախագահական ընտրություններում։
Այդ իսկ պատճառով կուսակցությունը կոչ է արել իր ավելի քան 1,5 միլիոն անդամներին համերաշխ քվեարկել ձերբակալված քաղաքապետի օգտին։ Թուրքիայի բոլոր թաղամասերում քվեատուփեր են դրվել, որպեսզի մարդիկ կարողանան իրենց աջակցությունը հայտնել ձերբակալված քաղաքապետին։
Քվեարկությունից հետո Իմամօղլուն իր փաստաբանի օգնությամբ նամակ է հրապարակել, որտեղ նշել է, որ գոհ է քաղաքացիների ակտիվությունից։
Հիշեցնենք, որ Իմամօղլուն ձերբակալվել էր մարտի 19-ին։ Նա մեղադրվում է կոռուպցիայի և ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ։ Դատարանը Իմամօղլուին արդեն դատապարտել է ազատազրկման։ Քաղաքապետի ձերբակալությունից հետո լրատվամիջոցները ակտիվորեն գրում էին, որ Իմամօղլուն լինելու է Էրդողանի գլխավոր մրցակիցներից մեկը 2028 թվականի նախագահական ընտրություններում։ Նրա ձերբակալությունից հետո բողոքի ցույցեր են սկսվել ամբողջ Թուրքիայում։ Իրավապահների և ցուցարարների միջև բախումները շարունակվում են արդեն մի քանի գիշեր։ Մարտի 22-ի գիշերը ձերբակալվել է 323 մարդ։