Թուրքիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ գործողությունների շրջանակներում 83 կասկածյալ է ձերբակալվել

17:19, 25.09.2026
Թուրքիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ գործողությունների շրջանակներում 83 կասկածյալ է ձերբակալվել։
Թուրքիայի ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ «Իսլամական պետության» դեմ գործողությունները իրականացվել են 28 նահանգներում։
Պարզվել է, որ կասկածյալները հանդիսացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամներ, ֆինանսավորել են կազմակերպությունը իրենց հետ կապված անձանց և այսպես կոչված բարեգործական կազմակերպությունների միջոցով, ինչպես նաև սոցիալական ցանցերի հաշիվների միջոցով տարածել են քարոզչություն։

Նմանատիպ