Թուրքիայում Ինստագրամի արգելքը քննադատելու համար մեկ մարդ է ձերբակալվել

13:50, 13.08.2024

Թուրքիայում Ինստագրամի արգելքը քննադատելու համար մեկ մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է Ռոյթերս-ը։

Հրատարակության համաձայն՝ թուրքական դատարանը մեկ անձի ձերբակալելու որոշում է կայացրել՝ ատելություն սերմանելու և նախագահին վիրավորելու մեղադրանքով։ Ինչպես գրում է Ռոյթերսը, ամբաստանյալը քննադատել է Ինստագրամ սոցիալական ցանցի արգելքը։

Անցյալ շաբաթ Յութուբում հրապարակված տեսանյութում մեղադրյալ կինը եղել է մի քանի անցորդների թվում, որոնց հարցրել են, թե ինչ են մտածում Ինստագրամի արգելքի մասին:

«Սա սխալ է. Նախագահը չի կարող արգելել Ինստագրամը, ինչպես ուզում է»,- ասել է կինը։

Սակայն նա քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Ինստագրամի արգելքին աջակցողներին։

Նշենք, որ Թուրքիան օգոստոսի 2-ին արգելել էր մուտքը Ինստագրամ սոցիալական ցանցի «օրենքներն ու կանոնակարգերը» խախտելու համար, իսկ ավելի ուշ հանեց սահմանափակումը, քանի որ Ինստագրամը համաձայնել էր համագործակցել իշխանությունների հետ։

Նմանատիպ