Թուրքիայում հայտարարում են, որ ԱՄՆ-ի կողմից սպառնալիքի լեզվով խոսելը անընդունելի է

Թուրքիայի համար անընդնունելի է ԱՄՆ-ի կողմից սպառնալիքի լեզվով խոսելը: Այսպես է արձագանքել Անկարան՝ Վաշինգտոնի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցների հնարավոր սահմանմանը:

Վաշինգտոնը Թուրքիայից պահանջում է ազատ արձակել պատժակատարողական հաստատությունից տնային կալանքի տեղափոխված ամերիկացի պաստորին, հակառակ դեպքում չի բացառում տնտեսական պատժամիջոցների սահմանումը:

Նշված հարցը քննարկման գլխավոր թեմաներից մեկն էր Ազգային անվտանգության խորհրդի նիստին, որը նախագահական կառավարմանն անցնելուց հետո կայացել է առաջին անգամ: