Թուրքիայում, Հաթայ նահանգում հրդեհը մոտենում է բնակավայրերին, որի պատճառով անհրաժեշտ դարձավ տարհանել բնակչությանը

10:10, 01.07.2025

Թուրքիայում, Հաթայ նահանգում հրդեհը մոտենում է բնակավայրերին, որի պատճառով անհրաժեշտ դարձավ տարհանել բնակչությանը։ Տարածաշրջանի նահանգապետ Մուստաֆա Մասալթին հայտարարել է, որ տարհանվել է 20 տուն։

«Մենք սկսել ենք տարհանումը։ Մինչ այժմ տարհանվել է 20 տուն, և մենք այդ քաղաքացիներին տեղավորում ենք հանրակացարաններում։ Բացի այդ, մենք նաև հոգ ենք տանում նրանց կարիքների մասին», – ասել է նահանգապետը։

Նշենք, որ Թուրքիան մի քանի օր է պայքարում է անտառային հրդեհների դեմ։ Հրդեհներ կան նաև Իզմիր և Բիլեջիք նահանգներում։ Շոգի և ուժեղ քամու պատճառով հրդեհը արագ տարածվել է անտառային տարածքում և մոտեցել բնակավայրերին։ Իզմիրի մոտակայքում գտնվող օդանավակայանը ժամանակավորապես փակվել է։ Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունջը հայտարարել է, որ ձերբակալվել է Իզմիրի մոտակայքում դիտավորյալ հրդեհ հրկիզելու մեջ կասկածվող տղամարդ։

Նմանատիպ