Թուրքիայում Ղուրբան Բայրամի առաջին օրը վնասվել է ավելի քան 14 000 մարդ

13:24, 07.06.2025

Թուրքիայում Ղուրբան Բայրամի առաջին օրը զոհաբերվող կենդանիների մորթման ժամանակ ստացած վնասվածքների հետևանքով վնասվել է ավելի քան 14,000 մարդ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն։

Նախարարի խոսքով՝ 81 նահանգներում բժշկական հաստատություններին դիմել է 14,372 քաղաքացի, այդ թվում՝ մայրաքաղաք Անկարայում՝ 1,049, Ստամբուլում՝ 753, Կոնիայում՝ 655, Գազիանթեփում՝ 634։

«Մենք կրկին ընդգծում ենք, որ զոհաբերվող կենդանիները պետք է մորթվեն մասնագետների կողմից։ Հիշեցնում ենք մեր այն քաղաքացիներին, ովքեր դեռ չեն զոհաբերել կենդանիներ, ուշադրություն դարձնել այս հարցին», – հայտարարել է Քեմալ Մեմիշօղլուն։

Նմանատիպ