Թուրքիայում երկրաշարժից տուժած երկու նահանգներում ջրհեղեղի հետևանքով 11 մարդ է զոհվել

19:19, 15.03.2023

Թուրքիայում երկրաշարժից տուժած երկու նահանգներում ջրհեղեղի հետևանքով 11 մարդ է զոհվել, հինգը համարվում են անհետ կորած։

Ադիաման նահանգում տեղի ունեցած աղետի հետևանքով մեկ մարդ է զոհվել, երբ հեղեղը քշել է կոնտեյները, որտեղ պատսպարվել է երկրաշարժից փրկվածների ընտանիքը:

Սանլիուրֆա նահանգում եւս տասը մարդ է զոհվել, այդ թվում՝ հինգ սիրիացի։ Սանլիուրֆայում ջրհեղեղի հետևանքով փողոցները հեղեղվել են, անձրևը տարել է մեքենաներ։ Երկրաշարժից հետո մի քանի մարդ տարհանվել է վրաններից, որտեղ նրանք ապրում էին։

Նմանատիպ