Ներքին տեղահանված անձանց դրամական փոխհատուցման ծրագրի դիմումները կընդունվեն այսօրվանից
Ներքին տեղահանված անձանց դրամական փոխհատուցման ծրագրի դիմումները կընդունվեն այսօրվանից և կշարունակվեն մինչև նոյեմբերի 2-ը։
Առողջապահության նախարարության հաղորդմամբ, ներքին տեղահանված անձանց դիմումները կընդունվեն ամբողջ երկրի Արդարադատության տներում։
Նրանց խոսքով՝ նոր ծրագրին մասնակցությունը լիովին կամավոր է և բաց է բոլոր այն փախստական ընտանիքների համար, ովքեր չեն ստացել բնակարան կամ համապատասխան փոխհատուցում պետությունից։
«Դրամական փոխհատուցումը կտրամադրվի դիմումի ներկայացման կարգի համաձայն, և դրա չափը կկազմի 10,000 լարի՝ յուրաքանչյուր տեղահանված ընտանիքի անդամի համար։
Նշված ծրագրի համար ընթացիկ տարվա բյուջեում արդեն հատկացվել է 58 միլիոն լարի, և այն առաջիկա տարիներին ավելի կաճի։
Ներքին տեղահանվածների գործակալությունում կայացած հանձնաժողովի նիստում օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության փոխնախարար Գիորգի Ցագարեիշվիլին և ՆՏԱ գործակալության տնօրեն Դավիթ Կաիկացիշվիլին քննարկել են ծրագրի իրականացման ընթացակարգային մասը։
Դիմումը լրացնելիս պետք է ներկա լինեն ընտանիքի բոլոր չափահաս անդամները։ Դիմումը ստանալուց հետո գործակալության համապատասխան բաժինը հերթականությամբ կմշակի ստացված փաստաթղթերը։ Դրամական փոխհատուցմամբ բավարարված ընտանիքների թիվը կորոշվի բյուջետային միջոցների համաձայն։
Կարևոր է, որ կրկին ակտիվ շարունակվի ժամանակակից չափանիշներին համապատասխան համալիրների շինարարությունը և «գյուղական տան» գնման ծրագիրը։ Դրամական փոխհատուցումը կտրամադրվի զուգահեռաբար և չի խոչընդոտի շարունակական հաջող ծրագրերին», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։