Ըստ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության՝ հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 350 ակտիվիստ, այդ թվում՝ 117-ը՝ Փարիզում
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 350 ակտիվիստ, այդ թվում՝ 117-ը՝ Փարիզում։
Բացի այդ, ոստիկանությունը հայտնել է, որ կիրակի երեկոյան Փարիզի կենտրոնում արձանագրվել են վանդալիզմի և թալանի դեպքեր. իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ։
Ըստ առկա տվյալների՝ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում անցկացված ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 2400 մարդ։ Բախումների հետևանքով տուժել է շուրջ 1000 ոստիկան և արտակարգ ծառայությունների աշխատակից։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության պաշտոնյա Լորան Նունյեսը հայտնել է, որ անցած հանգստյան օրերին որոշ քաղաքներում ոստիկանությունը կորցրել է վերահսկողությունը բողոքի ակցիաների նկատմամբ։