Թուրքիայում ձերբակալել են Թարխան Բաթիրաշվիլու կնոջը

Թուրքիայում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դաշտային հրամանատար Թարխան Բաթիրաշվիլու, նույն Աբու Օմար ալ-Շիշանիի կնոջը՝ Սեդա Դուդուրկաևային: Տեղեկությունն այս մասին տարածել է Daily Sabah թուրքական հրատարակությունը:

Լրատվամիջոցի տեղեկությամբ, Սեդա Դուդուրկաևային և ևս չորս անձի ձերբակալել էին դեռևս հուլիսի 4-ին:

«Իսլամական պետությանն» անդամակցելու մեջ կասկածյալ հինգ անձանցից չորսին Ստամբուլի դատարանը սահմանել է կալանավորում:

Սեդա Դուդուրկաևան Չեչնիայի միգրացիոն ծառայության նախկին ղեկավար Ասու Դուդուրկաևայի դուստրն է: Նա ալ-Շիշանից ունի երկու որդի:

Դուդուրկաևին պաշտոնից ազատել է Ռամզան Կադիրովը, որից հետո նրա դուստրը ներգրավվել է «Իսլամական պետության» շարքերը, որը մեծ աղմուկ է բարձրացրել Չեչնիայում:

Հիշեցնենք, որ տարածված տեղեկությամբ, Թարխան Բաթիրաշվիլիին 2016 թվականին սպանել են Իրաքում: