Թուրքիայում ավտոբուսն ընկել է ձորը, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 38-ը

22:34, 28.08.2022

Թուրքիայում զբոսաշրջային ավտոբուսն ընկել է ձորը։ Արդյունքում հինգ մարդ մահացել է, 38-ը՝ վիրավորվել։ Տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները։

Միջադեպը տեղի է ունեցել Բուրսա նահանգում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վնասվել է ավտոբուսի արգելակը, վարորդը չի կարողացել կառավարել ղեկը, և ավտոբուսն ընկել է ձորը։

Տեղում մոբիլիզացվել են շտապօգնությունն ու ոստիկանությունը։

Մահացածների թվում է նաև ավտոբուսի վարորդը։

Միջադեպի հետաքննությունը շարունակվում է։

Նմանատիպ