Թուրքիայում ասում են, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն նրանք, ովքեր կործանված ռազմական ինքնաթիռի մասին տեղեկատվությունը հրապարակել են Հունաստանի ռազմաօդային ուժերի սոցիալական ցանցերում
Թուրքիայում ասում են, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն նրանք, ովքեր կործանված ռազմական ինքնաթիռի մասին տեղեկատվությունը հրապարակել են Հունաստանի ռազմաօդային ուժերի սոցիալական ցանցերում

Թուրքիան դատապարտում է Հունաստանի ռազմաօդային ուժերի արձագանքը C-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռի վթարին։

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել է, որ նրանք, ովքեր C-130 ինքնաթիռի մասին տեղեկատվությունը տարածել են Հունաստանի ռազմաօդային ուժերի սոցիալական ցանցերի էջում, պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Չելիքը հունական կողմի կողմից գրառման հետագա ջնջումը որակել է որպես ճիշտ քայլ՝ նշելով, որ երկրները միմյանց օգնում են և կիսում են ցավը բնական աղետների, այդ թվում՝ երկրաշարժերի ժամանակ։

Ըստ հաղորդագրությունների, C-130 բեռնատար ինքնաթիռների լուսանկարը տեղադրվել է Հունաստանի ռազմաօդային ուժերի սոցիալական ցանցերի էջում՝ «Օրվա լուսանկար» վերնագրով։ Թուրքական կողմի բողոքներից հետո լուսանկարը հեռացվել է։ Ավելի ուշ Հունաստանի ռազմաօդային ուժերը հրապարակել են գեներալ Դիմոսթենիս Գրիգորիադիսի ստորագրությամբ ցավակցական նամակ։