Թուրքիայում, Անթալիա նահանգում ուղևորատար ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից, զոհվել է ութ, վիրավորվել՝ 26 մարդ
Թուրքիայում, Անթալիա նահանգում ուղևորատար ավտոբուսը անձրևոտ եղանակի ժամանակ դուրս է եկել ճանապարհից, զոհվել է ութ մարդ, հաղորդում է Associated Press-ը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ վիրավորվել է 26 մարդ, որոնցից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։
Նահանգապետ Հուլուսի Շահինի խոսքով՝ վերջին օրերին Անթալիան տուժել է ուժեղ անձրևներից։
«Հողը խոնավ էր, տարածքում մառախուղ կար։ Սա այն տարածքը չէ, որտեղ թույլատրվում է արագության գերազանցում, բայց, կարծես, ավտոբուսը մեծ արագությամբ էր ընթանում», – ասել է Անթալիայի նահանգապետը։