Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաք – Միացյալ Նահանգները սկսել է կրճատել Սիրիայում գտնվող ռազմական բազաները և, ի վերջո, կմնա մեկ բազա
SANTA MONICA, CA - DECEMBER 14, 2016 - Thomas J. Barrack Jr. the American private equity real estate investor and the founder, chairman and chief executive officer of Colony Capital, headquartered in Los Angeles, California photographed in his Santa Monica home December 14, 2016. He is the chairman of the Trump Presidential Inaugural Committee. (Al Seib / Los Angeles Times)
ԱՄՆ-ն սկսել է կրճատել Սիրիայում իր ռազմական բազաները և, ի վերջո, կմնա մեկ բազա, հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը։
Թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ամերիկացի դիվանագետը նշել է, որ Սիրիայում ԱՄՆ ռազմական ուժերի թիվը կկրճատվի ութից մինչև հինգ, ապա՝ երեք, և, ի վերջո, կմնա մեկը։
Ըստ Թոմաս Բարաքի, ռազմական ուժերի կրճատման գործընթացն արդեն ընթացքի մեջ է։
«Մենք կրկին տարածաշրջանային փոխազդեցություն կունենանք Թուրքիայի, Պարսից ծոցի, Սիրիայի, հուսով եմ՝ Իսրայելի և այլ տարածաշրջանային գործընկերների միջև, և մենք կասենք, որ այստեղ հնարավորություն ունենք երկխոսություն վարելու՝ անկախ ամերիկյան միջամտությունից», – ասել է Թոմաս Բարաքը։