Թուրքիայում՝ Քահրամանմարաշի շրջանի դպրոցներից մեկում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել
Թուրքիայում՝ Քահրամանմարաշի շրջանի դպրոցներից մեկում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել

Թուրքիայի Շանլիուրֆա քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել։ Այս մասին տեղեկատվություն է տարածում թուրքական մամուլը։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զոհվել է մեկ ուսուցիչ և երեք աշակերտ։ Զինված հարձակման հետևանքով կա 20 վիրավոր։

Քահրամանմարաշի նահանգապետ Մուքերեմ Ունլուերը, խոսելով Այսեր Չալիքի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հարձակման մասին, նշել է, որ դպրոցում կրակ է բացել ութերորդ դասարանի աշակերտը։

Տարածված տեղեկությունների համաձայն՝ աշակերտը, ով հրազենը դպրոց էր բերել ուսապարկով, մտել է երկու դասասենյակ և սկսել կրակել։ Հարձակման դրդապատճառը դեռևս անհայտ է։ Հայտնի է դառնում, որ հարձակվողը նույնպես մահացել է։

Ինչպես գրում է մամուլը, հարձակվողի հայրը նախկին ոստիկան է, ում իրավապահները ձերբակալել են։ Տեղական իշխանությունները ենթադրում են, որ աշակերտը վերցրել է հոր զենքերը։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ աշակերտն ունեցել է հինգ միավոր զենք և յոթ փամփշտատուփ։