Թուրքիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որով մինչև 15 տարեկան երեխաներին արգելվում է մուտք գործել սոցիալական ցանցեր
Թուրքիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որով մինչև 15 տարեկան երեխաներին արգելվում է մուտք գործել սոցիալական ցանցեր

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որի համաձայն՝ մինչև 15 տարեկան երեխաներին արգելվում է մուտք գործել սոցիալական ցանցեր։ Այս մասին գրում է «Associated Press»-ը։

Օրենքն ընդունվել է այն բանից հետո, երբ մեկ շաբաթ առաջ 14-ամյա դեռահասը Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքի դպրոցներից մեկում սպանել էր ինը աշակերտի և մեկ ուսուցչի։

Օրենքի համաձայն՝ սոցիալական մեդիա ընկերություններին կհանձնարարվի ներդնել տարիքի ստուգման համակարգեր, ստեղծել ծնողական վերահսկողության մեխանիզմներ և արագ արձագանքել երեխաների համար վնասակար համարվող բովանդակությանը։

Օրենքն ուժի մեջ մտնելու դեպքում այնպիսի հարթակներ, ինչպիսիք են YouTube-ը, TikTok-ը, Facebook-ը և Instagram-ը, ստիպված կլինեն արգելել մինչև 15 տարեկան երեխաներին հաշիվներ բացել։ Խախտման դեպքում նախատեսվում են տուգանքներ։

Այժմ օրինագիծը պետք է փոխանցվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով 15 օր ժամանակ կունենա այն հաստատելու համար։