Թուրքիայի ռազմական ավիացիան հյուսիսային Իրաքում ոչնչացրել է «քրդստանի աշխատավորական կուսակցության» 41 զինյալի
Թուրքիայի ռազմական ավիացիան հյուսիսային Իրաքում ոչնչացրել է «քրդստանի աշխատավորական կուսակցության» 41 զինյալի:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի լրատվությամբ, ռազմական օպերացիան անց է կացվել Իրաք-Իրան սահմանին, Քանդիլի շրջանում:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ քուրդ զինյալները ծրագրում էին հարձակում:
Թուրքիայի զինված ուժերը չեն բացառում նաև հատուկ գործողություն իրականացնել Սինջար քաղաքում: Թուրքիայի իշխանությունների լրատվությամբ, Սինջարում քրդերի հիմնախնդիրը պետք է կարգավորի Իրաքը, հակառակ դեպքում Թուրքիան կընդունի համապատասխան միջոցներ:
«Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» և Թուրքիայի միջև հակամարտությունը վերսկսվել է 2015 թվականին: 30 ամյա դիմակայության զոհ են դարձել 900 թուրք զինվորական և 300 խաղաղ բնակիչ, իսկ քրդական կողմի կորուստը հաշվառվում է 10 000 մարդ:
Հեղինակ -
Edgar Barsegyan