Թուրքիայի ՊՆ տեղեկությամբ, Թուրքիան Սիրիայի հյուսիսում չեզոքացրել է 277 ահաբեկիչի

«Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության շրջանակներում Թուրքիան Սիրիայի հյուսիսում չեզոքացրել է 277 ահաբեկիչի,- այս մասին տեղեկություն է տարածում Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Նախորդ գիշեր բախումների ժամանակ զոհվել է Թուրքիայի բանակի մեկ զինծառայող:

Թուրքիայի կառավարությունում հայտարարում են, որ գլխավոր թիրախը ոչ թե քրդական բնակչությունը, այլ՝ քրդական ռազմական խմբավորումներն են, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ: Թուրքիան ցանկանում է Սիրիայի հյուսիսում ստեղծել «Անվտանգության գոտի»: