Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Վրաստանում թուրքական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների անունները
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Վրաստանում թուրքական ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների անունները։
Զոհվածների թվում են օդաչու Գյոխան Քորքմազը, օդանավերի տեխնիկական սպասարկման գլխավոր լեյտենանտ Էմրե Մերքանը, օդանավերի սպասարկման սերժանտ Նուրի Օզքանը, օդանավերի սպասարկման գլխավոր սերժանտ Իլհան Օնգանը, օդուժի պետ Իլքեր Այքութը և ռազմաօդային ուժերի սպաներ Սերդար Ուսլուն, Նիհաթ Իլգենը, Քյունեյթ Կանդեմիրը, Ումիթ Օզկան, Էմմագըն Քուրաքան, Ումիթ Ազկան, Էմմագան Բուրաքան Կարակուս, Ռամազան Յագըզ, Էմրե Ալթըոք, Բուրաք Իբիգ, Բերքայ Քարաջա, Ահմեդ Յաշար Քույյուչյու, Ջեմ Դոլափչին և Էմրե Սաինի։
Սիղնաղի մունիցիպալիտետում, Վրաստանի պետական սահմանից մոտավորապես 5 կիլոմետր հեռավորության վրա թուրքական ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Ինքնաթիռը Ադրբեջանից թռչում էր Թուրքիա։ Դեպքը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 4-րդ մասով, որը վերաբերում է օդային տրանսպորտի անվտանգության կամ շահագործման կանոնների խախտմանը, որը հանգեցրել է մարդկային զոհերի: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ կործանված թուրքական ինքնաթիռում գտնվել է 20 զինծառայող։