Թուրքիայի պաշտպանության նախարարը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև անցյալ տարի Վաշինգտոնում հաստատված հանձնառությունը և խաղաղության ուղղությամբ վերջերս ձեռնարկված դրական քայլերը
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև անցյալ տարի Վաշինգտոնում հաստատված հանձնառությունը և վերջերս խաղաղության ուղղությամբ ձեռնարկված դրական քայլերը», – ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Թուրքիայի պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ տարածաշրջանում հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն։
«Թուրքիան աջակցում է գործընթացը կայուն հիմքերի վրա ավարտելու, տարածաշրջանային կայունությունը ամրապնդելու և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների խաղաղությանն ու բարգավաճմանը նպաստելուն ուղղված ջանքերին։ Կովկասն այսօր կարիք ունի վստահության, համագործակցության, զարգացման և բարգավաճման, այլ ոչ թե հակամարտության։ Մենք կարծում ենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ամուր համերաշխությունը այս նոր դարաշրջանի ամենակարևոր երաշխիքներից մեկն է», – նշել է Յաշար Գյուլերը։