Թուրքիայի պաշտպանության նախարար. Թուրքիան ուշադիր հետևում է իրանցի քրդերի գործունեությանը, որը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի ընդհանուր խաղաղության և կայունության վրա
Թուրքիայի պաշտպանության նախարար. Թուրքիան ուշադիր հետևում է իրանցի քրդերի գործունեությանը, որը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի ընդհանուր խաղաղության և կայունության վրա

Թուրքիան ուշադիր հետևում է իրանական «Քրդստանի ազատ կյանք» (PJAK) խմբավորման գործունեությանը։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

«Էթնիկ անջատողականություն հրահրող խմբերի, ինչպիսին է PJAK ահաբեկչական կազմակերպությունը, գործունեությունը բացասաբար է անդրադառնում ոչ միայն Իրանի անվտանգության, այլև տարածաշրջանի ընդհանուր խաղաղության և կայունության վրա», – ասել է Յաշար Գյուլերը։

Նրա խոսքով՝ Թուրքիան հետևում է նրանց գործունեությանը։

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով անանուն աղբյուրի, գրել էր, որ PJAK խմբավորումը խորհրդակցել է Միացյալ Նահանգների հետ՝ երկրի արևմտյան մասում իրանական ուժերին հարվածելու եղանակի և ժամանակի վերաբերյալ։